Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024, 11:54
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով: Ծառայությունը հասանելի է Unistream համակարգի միջոցով բջջային հավելվածում և Unistream Բանկի մասնաճյուղերում։ Միջոցները մուտքագրվում են անմիջապես ստացողի հաշվին կամ քարտին՝ ազգային արժույթով:
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024, 14:45
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:
|
Չորեքշաբթի, 17 Ապրիլի 2024, 15:31
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը։ Ծրագրում ընդգրկված են տարբեր ժանրերի ավելի քան 20 հայկական և արտասահմանյան մոնոներկայացում՝ մոնոդրամա, մոնոստենդափ։
|
Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 15:09
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պրոֆիլային գերատեսչությունները և կառավարությունն, ընդհանուր առմամբ, զբաղվում են Հայաստանում "Միր" վճարային համակարգի գործողության դադարեցման հետ կապված իրավիճակի պարզաբանման հարցով: Այդ մասին մարտի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով համապատասխան հարցին ։
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 19:19
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։
|
Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 16:05
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներն այսուհետ կարող են ստանալ «էքսպրես» վարկ ազգային արժույթով: Միջոցները հասանելի են ընթացիկ գործունեություն իրականացնելու, գործող պարտավորությունները մարելու կամ արտադրությունն ընդլայնելու համար: Վարկի առավելագույն գումարը կազմում է 20 մլն ՀՀ դրամ։
|
Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 16:10
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը «Պրիվիլեգիա» սեգմենտի հաճախորդների անհատական սպասարկման համար գոտիներ է բացել հինգ մասնաճյուղերում. երկուսը՝ Երևանում, Էջմիածնում, Արմավիրում և Գյումրիում: 2024թ.-ին բանկը նախատեսում է կրկնապատկել պրեմիում ծառայությունների փաթեթի օգտատերերի համար հատկացված տարածքով նման գրասենյակների թիվը։
|
Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2023, 16:32
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհուրդը հաստատեց Եվգենիյ Մոտովիլովին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-տնօրինության նախագահի տեղակալի պաշտոնին։ Նա կվերահսկի Բանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի աշխատանքը և պատասխանատու կլինի միջին և փոքր բիզնեսի զարգացման ռազմավարության իրականացման համար։
|
Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:23
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։
|
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2023, 11:30
Արմինֆո.Արա Ավագյանը նշանակվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի պաշտոնի։ Նոր ղեկավարը կշարունակի զարգացնել բանկի գործունեությունը երկրում՝ բարձրացնել բանկի ֆինանսական ցուցանիշները, ներգրավել հաճախորդներ, ներդնել շուկայում նոր պրոդուկտներ և բարելավել հեռահար սպասարկման ծառայությունները:
|
Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2023, 16:46
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը «Երազ» մանկական մատենաշարի շրջանակում հրատարակել է հայտնի հայ գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ԽՍՀՄ մշակույթի վաստակավոր գործիչ Սաղաթել Հարությունյանի «Ծիպիլին, Տիմբական և ծիծաղը» հեքիաթ-վիպակի նոր պատկերազարդ հրատարակությունը։
|
Հինգշաբթի, 6 Հուլիսի 2023, 17:56
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։
Նոր մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ, վճարային բիզնես - քարտեր և «Բանկ-Հաճախորդ» օնլայն ծառայությունը՝ հիմնական ֆինանսական ծառայություններին շուրջօրյա հասանելիությամբ:
|
Ուրբաթ, 16 Հունիսի 2023, 14:33
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղափոխվել է նոր շենք: 5 հազար քառակուսի մետր տարածքում բանկի 400 աշխատակիցներն աշխատում են բիզնեսի բոլոր ուղղություններով, ինչը նոր գրասենյակը դարձնում է ամենախոշորը բանկի ցանցում: Բացի այդ, առաջին հարկում գործում է հաճախորդների ինքնասպասարկման 24/7 գոտի՝ երկու բանկոմատներով և վճարային տերմինալով:
|
Երեթշաբթի, 13 Հունիսի 2023, 17:51
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին այսուհետ հասանելի է սպառողական վարկերի հեռահար ձևակերպման նոր ծառայությունը։ Վարկ կարելի է ստանալ՝ լրացնելով օնլայն հայտ բանկի կայքում՝ առանց մասնաճյուղ այցելելու: Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է վայրկյանների ընթացքում։
|
Հինգշաբթի, 25 Մայիսի 2023, 16:20
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով։
|
Հինգշաբթի, 4 Մայիսի 2023, 17:11
Արմինֆո.Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար:
|
Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2023, 16:02
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով «Պրոգրես» ավանդի տոկոսադրույքը 1 տոկոսային կետով: Ավանդի առավելագույն տոկոսադրույքը կկազմի տարեկան 10%՝ միջոցները 12 ամսով ներդնելու դեպքում: Այսօր ավանդային այս առաջարկը երկրի բանկային շուկայում ամենաշահավետ տարբերակներից մեկն է։
|
Երկուշաբթի, 3 Ապրիլի 2023, 15:20
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներն այսուհետ կարող են ՌԴ-ից հեռախոսահամարով փոխանցումներ ստանալ կրկնակի իջեցված միջնորդավճարով՝ գործարքի գումարի 0,5%-ի չափով։
|
Երեթշաբթի, 7 Մարտի 2023, 11:45
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռել ֆիզիկական անձ հաճախորդներին համալրել հաշիվները, ավանդները և վճարել վարկերը Հայփոստ փոստային կապի ազգային օպերատորի բաժանմունքներում: Բոլոր գործարքներն իրականացվում են ազգային արժույթով՝ ՀՀ դրամով։ Մեկ օրվա ընթացքում գործարքների քանակը սահմանափակված չէ։
|
Ուրբաթ, 10 Փետրվարի 2023, 16:02
Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։
|